Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Մեղրու, Սիսիանի, Մասիսի, Բաղրամյանի, Արտաշատի, Արարատի, Մարտունու և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Գավառի, Գորիսի, Բաղրամյանի, Մարտունու ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել