Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Սպիտակի, Սիսիանի, Եղեգնաձորի, Արագածի, Արմավիրի, Վայքի, Մարալիկի, Տաշիրի, Ստեփանավանի, Թումանյանի, Աշտարակի, Բաղրամյանի, Նոյեմբերյանի, Արթիկի, Դիլիջանի, Մեղրու, Գորիսի, Ճամբարակի, Ախուրյանի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Մեղրու ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը` 50 մ: Ապարանի, Մարտունու ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել