HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կողոպուտ փոստային բաժանմունքում

Երեկ՝ ժամը 18:35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ահազանգ է ստացվել, որ Դավիթ Մալյան փողոցում գտնվող «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության փոստային բաժանմունքում կողոպուտ է կատարվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 18:30-ի սահմաններում դիմակավոր անձը մուտք է գործել փոստային բաժանմունք և բացահայտ հափշտակելով ինկասացիոն պարկը, որի մեջ եղել է 1 միլիոն 354 հազար ՀՀ դրամ` դիմել է փախուստի:

«Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter