HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ՝ ծննդկանի մահվան դեպքի առթիվ

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ծննդկանի մահվան դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ 2016թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:20-ին, «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում գրանցվել է նորածնի, այնուհետև վերջինիս մոր՝ 1990 թ. ծնված Մարինե  Իվանյանի  մահը:

Նախնական տվյալներով՝ Մարինե Իվանյանը 2016թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, «մահացած պտուղ» ախտորոշմամբ ընդունվել է  «Կապանի ԲԿ» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, որտեղ 2016թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:30-ին, ծնվել է մահացած պտուղը, որին հաջորդել է բուժվող հիվանդ Մարինե Վարդանի Իվանյանի  մահը:

Սյունիքի մարզային քննչական  վարչությունում դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի  130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշանակվել են մահացած պտղի և Մ.Իվանյանի դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter