Առաջիկա 3 օրվա եղանակի կանխատեսում. շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում` բուք
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն: 28-29-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում‵ մառաղուխ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում դեկտեմբերի 27-ին սպասվում է թույլ ձյուն, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի դեկտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.30C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -27.10C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.90C
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել