Ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Կոտայքի մարզը, Վարդենյաց լեռնանցքը, Ստեփանավան-Օձուն, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները և Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածը:
Չայնիի ոլորաններում, Սյունիքի մարզի Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է:
Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի մարզերում և Երևան, Աշտարակ քաղաքներում տեղումներ են՝ ձյան տեսքով: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Դիլիջան-Իջևան, Վայոց ձորի մարզի «Սարավան-«Զանգեր», և Գեղարքունիքի մարզի, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ՃԿԿ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել