HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարավային (Հադրութ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 մմ-ոց ականանետ

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ՝ արձակելով մոտ 850 կրակոց: Հարավային /Հադրութ/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (1 արկ):

 Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter