HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշ ավոտճանապարհներին մառախուղ և մերկասառույց է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղվարդի, Թալինի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մ:

Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Սևանի ճանապարհներին, Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց  լեռնանցքներում տեղ- տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին, ըստ հաղորդագրության, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Նախարարությունը տեղեկացնում է, որ միջպետական և հանրապետական  նշանակության ավտոճանապարհները  բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter