HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նորքի տուն-ինտերնատում» արձանագրված չարաշահման դեպքով հարուցվել է քրեական գործ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված կազմակերպության պաշտոնատար անձի (անձանց) կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, այն է՝ հաստիքի համալրման անհրաժեշտության  բացակայության պայմաններում հաստիք նախատեսելու և այդ  հաստիքում նշանակված անձի կողմից պարտականությունները փաստացի չկատարելու, դրա դիմաց պետական բյուջեից վարձատրություն ստանալու հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter