HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպանը մասնակցում է նախադպրոցական հաստատություններում վերանորոգման ծրագրի բացման արարողություններին

Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը և այլ պաշտոնյաներ ու հյուրեր մասնակցել են Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Աջափնյակ վարչական շրջանների թիվ 161 և 46 նախադպրոցական կրթական հաստատություններում Միջազգային օգնություն և զարգացում (IRD) կազմակերպության կողմից խոհանոցների և սանհանգուցների վերանորոգման ծրագրի ավարտը նշանավորող միջոցառմանը։ 

Այդ հաստատությունները կառուցվել են վաղ յոթանասնականներին և երբևէ չեն բարեկարգվել: IRD-ն եռամսյա ժամկետում իրականացրել է այս երկու վերանորոգման ծրագրերը՝ ԱՄՆ   աջակցությամբ և ՎՕՍԲ կամ LDS Charities բարեգործական կազմակերպության համաֆինանսավորմամբ:

Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի մասնակցությունը հնարավորություն էտվել թիվ 161 մանկապարտեզի խոհանոցում տեղադրել մեծ վառարան: Վերանորոգման ծրագիրն անդրադարձել է կարևոր հիմնախնդրին և բարելավել երեխաների սննդային և սանիտարական հիգիենայի պայմանները: IRD-ն տրամադրել է նաև հագուստ, վերմակներ և դպրոցական պարագաներ:

1992 թվականից ի վեր ԱՄՆ պետդեպարտամենտը տարբեր ծրագրերի միջոցով տարածաշրջանին տրամադրել է մարդասիրական օգնություն՝ հայտնի «Աջակցությունը տալիս է հույս» (ԱՏՀ) ծրագրի շրջանակներում: Առայսօր, ԱՏՀ ծրագրի շրջանակներում շուրջ 405 միլիոն ԱՄՆ դոլար արժողության աջակցություն է հասել Հայաստան, ի նպաստ կարիքավոր բնակչության՝ ծերերի, հաշմանդամների, երեխաների, երկրաշարժից տուժածների և այլոց: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter