HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ դեսպանը Բռնոի համալսարանում դասախոսություն է կարդացել

Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը նախօրեին այցելել է Բռնոի` ՉՀ առաջին նախագահ Տոմաշ Մասարիկի անունը կրող համալսարան Հայաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսություն կարդալու նպատակով:

Հրավերը կազմակերպել են համալսարանի հասարակական հետազոտությունների ֆակուլտետի քաղաքական գիտությունների դեպարտամենտի անվտանգության եւ ռազմավարական հետազոտությունների ամբիոնի դասախոս, Հարավային Կովկասի խնդիրների պատասխանատու դոկտոր Տոմաշ Շմիդը եւ համալսարանում սովորող հայ ուսանողները:

Դեսպան Սեյրանյանը ԲՈՒՀ-ի ուսանողներին եւ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի անդամներին հանգամանալից ներկայացրել է հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ընթացքը, Հայաստան-ԵՄ հարաբերությունները, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջի զարգացումները: Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին:

Չեխիայում հեղինակությամբ եւ մեծությամբ երկրորդը համարվող Մասարիկի համալսարանը հիմնադրվել է 1919թ. եւ ունի շուրջ 42,500 ուսանող: Համալսարանի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել դասախոսությունները դարձնել պարբերական եւ աշխատանքներ տանել Հայաստանի համապատասխան գիտական շրջանակների հետ կապեր հաստատելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter