HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուշագիր՝ ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների միավորման մասին

Արդեն տևական ժամանակ է, որ Ռամկավար Ազատական կուսակցության գաղափարակիրները պառակտված վիճակում են, ինչն անհանդուրժելի է հայ ժողովրդի քաղաքական պատմության հնագույն-ավանդական կուսակցության համար: Հետեւաբար ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունները հանդիսանալով Ռամկավար Ազատական  գաղափարախոսության եւ նրա արժեքների կրողները,  հայտարարում են, որ.

1. սկսում են միավորման գործընթաց, որի նպատակն է ընդմիշտ վերջ տալ տարիներով ձգվող պառակտմանը եւ ստեղծել մեկ միասնական կուսակցություն,

2. կազմում են կուսակցությունների միավորման գործընթացի տեխնիկական եւ հարակից խնդիրները կարգավորող ժամանակավոր հանձնախումբ՝ երկու կուսակցությունների ատենապետերի ղեկավարությամբ,

3. կոչ են անում ՀՀ-ում բնակվող բոլոր կուսակցական ընկերներին եւ կառույցներին` սատարել, նպաստել եւ մաս կազմել այս միավորմանը,

4. կարեւորելով ՌԱԿ սփյուռքյան կառույցների դերը կոչ են անում նրանց` Հայաստանի օրինակով սկսել վերամիավորման գործընթաց, նաեւ դառնալով հայաստանյան կառույցների միավորման ուղղակի մասնակիցն եւ աջակիցը,

5. հրավիրում են նաև Հայաստանում գործող լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսությունը դավանող կուսակցություններին միանալ այս նախաձեռնությանը:

Հաշվի առնելով, որ միավորումը ենթադրում է պարտադիր ընթացակարգ եւ այն կարող է տեւել որոշակի ժամանակահատված, կողմերը պայմանավորվում են մինչեւ դրա ավարտը մշակել միասնական մոտեցում` թե քաղաքական կուրսի ընտրության, թե այլ կուսակցությունների հետ գործընկերային հարաբերությունների հաստատման եւ թե առաջիկա ընտրությունների հարցում:

Համոզված ենք, որ նախաձեռնության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի իրապես մեկ միասնական եւ ամբողջական Ռամկավար Ազատական կուսակցություն, որը կդառնա 1885-ին Վանում հիմնադրված Արմենական եւ 1921-ին Կ. Պոլսում գաղափարակից կուսակցությունների հենքի վրա միավորված Ռամկավար Ազատական կուսակցության գաղափարախոսության, քաղաքական հավատամքի եւ նրա ավանդույթների շարունակողն ու զարգացնողը ինչպես Մայր Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում:

ՀՌԱԿ հանրապետական վարչության ատենապետ Էդվարդ Անտինյան             

Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter