Սաստիկ բքի պատճառով Բերդ - Ճամբարակ ճանապարհը փակ է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Բերդ - Ճամբարակ ճանապարհը փակ է:
Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի – Իրանի սահման (Մ2) ավտոճանապարհի Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում բուք է: Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ - տեղ մերկասառույց է: Մարալի-Լանջիկ հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30մ:
Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել