HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապագա սպաներն այցելում են մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին

Պաշտպանության նախարարի հրամանով` Ամանորի նախաշեմին ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներն այցելում են 2016 թվականին մարտական գործողությունների ընթացքում, մասնավորապես՝ ապրիլյան գործողությունների օրերին զոհված զինծառայողների, սպաների և ազատամարտիկների ընտանիքներին։ Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Հանդիպումների ընթացքում ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները, ըստ հաղորդագրության, զոհվածների ընտանիքների անդամներին են փոխանցել ամանորյա ծանրոցներ, վստահեցրել են, որ իրենց որդիներն ու հայրերն օրինակ են յուրաքանչյուր զինվորի և սպայի համար։ Զոհվածների հարազատներին է փոխանցել նաև ՀՀ պաշտպանության նախարարի Ամանորի ուղերձը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter