HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Կենտրոնական բանկում կազմակերպված ընդունելությանը

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Նա շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին գալիք տոների կապակցությամբ: 

Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին 2016 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար՝ նկատի առնելով, որ անցնող տարում մեր երկիրը դիմակայեց մարտահրավերների՝ ապրիլյան քառօրյա պատերազմ և այլ իրադարձություններ, որոնք, ընդհանուր առմամբ, նման պայմաններում բոլոր երկրներում բերում են որոշակի անկայունությունների: 

Նախագահը մաղթել է, որ ֆինանսական կայունությունը պահպանվի նաև 2017 թվականին, և քաղաքական գործընթացները, այդ թվում՝ ընտրությունները, որևէ ձևով չխաթարեն բանկային համակարգի գործունեությունը և չխոչընդոտեն տնտեսության զարգացմանը:

Սերժ Սարգսյանը  հույս է հայտնել, որ բանկային համակարգում սկսված դրական տեղաշարժերը կշարունակվեն հաջորդ տարի՝ ծառայելով համակարգի զարգացման նպատակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter