HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

48 միլիոն դրամի 11 ավտոմեքենա՝ առողջապահության նախարարությունից պետական գույքի կառավարման վարչությանը

Այսօրվա կառավարության նիստին հավանության արժանացավ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով առողջապահության նախարարության աշխատակազմին ամրացված 11 միավոր տրանսպորտային միջոցները հետ են վերցվելու՝ ամրացվելով կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին։

Ինչպես նշված է որոշման նախագծի հիմնավորումում՝ նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի ծառայողական ավտոմեքենաների կրճատմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու հանձնարարականի կատարման անհրաժեշտությունից:

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 11 ծառայողական մարդատար ավտոմեքենաները շահագործվում են և գտնվում են սարքին վիճակում, սակայն դրանց շահագործումը նպատակահարմար չէ, քանի որ պահանջում է լրացուցիչ ծախս` վառելիք, վերանորոգում և այլն»,- գրված է նախագծում։

11 ավտոմեքենաներից 9-ը 1998 թվականի արտադրության են, մեկը՝ 2003, իսկ ամենաթանկ գնային արժեքովը (10 միլիոն դրամից ավելի) 2007 թվականին արտադրված «Հունդային Սոնատա» մակնիշի է։

Համաձայն կառավարության ներկայացված ավետոմեքենաների ցանկի սկզբնական արժեքի՝ առողջապահության նախարարությունից պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրվող 11 ավտոմեքենաների ընդհանուր արժեքը մոտ 48 միլիոն դրամ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter