HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ապահովագրված մեքենաների քանակը ավելի քան 4 հազարով աճել է նոյեմբերին

Այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը Հայաստանում կազմել է 459 152, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 4 139-ով: Իսկ մեկ տարվա կտրվածքով (2015-ի նոյեմբերի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ) ապահովագրված մեքենաների քանակը Հայաստանում 13 503-ով է ավելացել։ Այս մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։

Ըստ ապահովագրված մեքենաների քանակի՝ ապահովագրական ընկերություններից ամենամեծ կշիռը շարունակում է պատկանել «Ռոսգոսստրախ‐Արմենիա» ընկերությանը։ Իսկ ամենափոքր կշիռը «Արմենիա Ինշուրանս»-ինն է։

Ըստ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալների

Բյուրից տեղեկանում ենք, որ նոյեմբերին ապահովագրական ընկերությունները ԱՊՊԱ-ի գծով պարտավորվել են հաճախորդներին վճարել 926 մլն դրամ (դա քաղաքացիներից ստացված և բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարն է): Հոկտեմբերի համեմատ այս ցուցանիշը 74 մլն դրամով աճել է։

Նոյեմբերին բավարարված մեկ դիմումի գծով հատուցման միջին չափը 2016թ. նոյեմբեր ամսվա դրությամբ կազմել է 195 900 ՀՀ դրամ:

Իսկ հատուցումների առանձին տեսակները ունեն հետևյալ տեսքը (հազար ՀՀ դրամ).

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter