
Արմեն Մուրադյանը նշանակվեց ԵՊԲՀ ռեկտոր
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով հաստատվեցին «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Արմեն Աբգարի Մուրադյանի ընտրության արդյունքները:
«Կարճ ժամանակում, որ աշխատել է, արմատական փոփոխություններ է իրականացրել արդեն բժշկական համալսարանում»,- նշեց Լևոն Մկիտչյանը։
Վարչապետը շնորհավորեց Արմեն Մուրադյանին` նշելով. «Ոնց սկսել եք, տենց շարունակեք։ Ես գիտեմ, որ բավականին ամբիցիոզ ծրագրեր ունեք, այնպես որ ձեզանից ակնկալում ենք կրիտիկական, փոփոխվող, փայլուն արդյունքներ»։
լուսանկարը` ԵՊԲՀ կայքից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել