Լևոն Մնացականյանը հանձնարարականներ է տվել տոնական օրերին ծառայության հստակ կազմակերպման վերաբերյալ
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամկազմը:
Խորհրդակցության ընթացքում, շնորհավորելով ներկաներին գալիք ամանորի առիթով, Լևոն Մնացականյանը ըստ ուղղությունների տվել է նաև հանձնարարականներ տոնական օրերին ծառայության հստակ կազմակերպման վերաբերյալ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել