Թբիլիսիում ցուցադրվել է Ալեքսանդր Մանթաշովին նվիրված ֆիլմ
Վրաստանում ՀՀ դեսպանությունը Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդարանի եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության հետ համագործակցությամբ Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնում նախօրեին կազմակերպել է հայ մեծ վաճառական եւ բարերար Ալեքսանդր Մանթաշովի գործունեությանը նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրություն:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւ Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
«Ալեքսանդր Մանթաշյանց. Մեծ հայի խիղճը» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդարանի հոգեւորականները, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամներն ու Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել