HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է Կարապի լճի սահադաշտի 7-րդ տարեշրջանը

Երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի համար արդեն 7-րդ անգամ ձմռան ամիսներին իր դռներն է բացել Կարապի լճի սահադաշտը: Երեւանի միակ բացօթյա սահադաշտի 7-րդ տարեշրջանի բացումը նշանավորվել է մարզահամերգային գեղեցիկ ծրագրով, պատանի գեղասահորդների եւ հոկեիստների ցուցադրական ելույթներով ու հաճելի անակնկալներով:

Սահադաշտը գեղասահքի սիրահարների եւ պարզապես ակտիվ ժամանց նախընտրողների համար համապատասխան եղանակային պայմանների առկայության դեպքում կգործի ամեն օր՝ ժամը 11:00-ից 16:00-ը: Իսկ 16:00-ից - 18:00-ն սահադաշտում սառույցի մաքրման ու մշակման պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն, որից հետո այն կշարունակի աշխատել մինչեւ ժամը 23:00-ն:

Սահադաշտի տոմսի արժեքը չի փոխվել. սեփական չմուշկներով այցելության դեպքում այն 1 ժամի համար կարժենա 500, իսկ տեղում չմուշկներ ստանալու դեպքում՝ 1000 դրամ: Սահադաշտի մակերեսը 1033 քառ. մետր է: Այն կառուցված է նմանատիպ կառույցներին բնորոշ բոլոր չափանիշների պահպանմամբ եւ սահելու հնարավորություն է ընձեռում միաժամանակ 100 մարդու: Սահադաշտին կից գործում  է հանդերձարան, չմուշկների վարձակալման կետ, նաեւ բուժկետ: Այստեղ կգործի սրճարան, ուր չմշկորդները կարող են տաք սուրճ եւ թեյ վայելել: Սահադաշտից օգտվելու համար տարիքային սահմանափակում չկա: 

Սահադաշտի բացման հանդիսավոր արարողությունը եզրափակվել է տոնական շքեղ հրավառությամբ: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter