HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն հաստատել է ապրիլի 2-ին նշանակված ԱԺ ընտրությունների նախապատրաստման և անցկացման միջոցառումների ժամանակացույցը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ: Նիստի ընթացքում հանձնաժողովը հաստատել է Հանրապետության նախագահի հրամանագրով 2017 թվականի ապրիլի 2-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ-ն: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը,  հիմք ընդունելով լիազոր մարմնի կողմից ըստ ընտրական տարածքների ընտրողների թվի վերաբերյալ տրամադրված տեղեկանքը և ընտրողների ռեգիստրի թիվը, որոշմամբ սահմանել է Ազգային ժողովի ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը:

Ըստ այդմ`

Ընտրական տարածք

Ընտրական տարածքի տարածքային ընդգրկումը

Ընտրական տարածքում ընտրողների թիվը՝ ըստ ընտրողների ռեգիստրի

Ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվ

Թիվ 1 ընտրական տարածք

Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ

198.537

13

Թիվ 2 ընտրական տարածք

Երևան քաղաքի Արաբկիր, Աջափնյան, Դավթաշեն վարչական շրջաններ

210.687

14

Թիվ 3 ընտրական տարածք

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ

222.434

14

Թիվ 4 ընտրական տարածք

Երևան քաղաքի

Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ

206.883

13

Թիվ 5 ընտրական տարածք

Արարատի մարզ

220.309

14

Թիվ 6 ընտրական տարածք

Արմավիրի մարզ

232.232

15

Թիվ 7 ընտրական տարածք

Արագածոտնի մարզ

117.455

7

Թիվ 8 ընտրական տարածք

Գեղարքունիքի մարզ

187.263

12

Թիվ 9 ընտրական տարածք

Լոռու մարզ

238.975

15

Թիվ 10 ընտրական տարածք

Կոտայքի մարզ

237.419

15

Թիվ 11 ընտրական տարածք

Շիրակի մարզ

231.982

15

Թիվ 12 ընտրական տարածք

Սյունիքի և Վայոց ձորի մարզեր

152.805

10

Թիվ 13 ընտրական տարածք

Տավուշի մարզ

107.353

7

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter