HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական ապարատում միայն չարաշահումներ իրականացնողները տեղ ունեն

ՀՀ կառավարությունը «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար  այս տարվա հոկտեմբերի 31-ին մրցույթ է հայտարարել: Մրցույթին ընդամենը 2 հայտ է ներկայացվել, որից մեկը հենց նույն «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, այնուհետև ժամանակավոր պաշտոնակատար Վիկտոր Մարտիրոսյանն է: Երկրորդ հայտը ներակայացրել է Արմեն Դանիելյանը: Արմեն Դանիելյանին այսօր բանավոր տեղեկացրել են, որ չի անցել մրցույթը: «ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշմամբ հիմնարկի տնօրենի պաշտոնի համար սահմանված չափանիշներով գնահատման արդյունքում Դուք չեք անցել մրցույթի հարցազրույցի փուլ»,- « «Անի»-ի անունից քիչ առաջ էլեկտրոնային այս նամակն են ուղարկել Արմենին: 

Արմենը չի անցել մրցույթի փաստաթղթային փուլը, որի մեջ ներառում են տեղեկություններ կրթության, ընդհանուր փորձառության, պաշտոնի համար պահանջվող փորձառության և հատուկ գիտելիքների մասին: 

Արմենը սովորել է Հայկական պետական գյուղատնտնեսական ակադեմիայում, այնուհետև Հայաստանի Ամերիկյան համալսարանում: 2004-2010թթ. եղել է ՀՀ բնապահպանության նախարարության իրավասությունների շրջանակներում իրականացվող ՄԱԿ-Բնապահպանական ծրագիր (UNEP)- Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ (GEF) ծրագրի «Մշակաբույսերի վայրի ցեղակիցների In-situ պահպանությունը տեղեկատվության կատարելագործված կառավարման և գործնական կիրառման միջոցով» ծրագրի ազգային համակարգող: Այս ծրագիրն ամբողջ աշխարհում լավագույն կատարված 20 ծրագրերի մեջ է եղել:

Արմենը գերազանց տիրապետում է ռուսերենին, անգլերենին, բավարար մակարդակով նաև արաբերենին: 

Վիկտոր Մարտիրոսյանը երկար տարիներ եղել է «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման» ծրագրի ղեկավարը: Ծրագիրը մոտ 20 մլն դոլար վարկային և դրամաշնորհային միջոցները ծախսել է ոչ արդյունավետ: Այս մասին նույնպես իր հաշվետվություններում նշել է Վերահսկիչ պալատը: 

Վիկտոր Մարտիրոսյանը ղեկավարել է նաև «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը նույնպես հայտնվել է Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ: Իսկ ավելի վաղ նա ղեկավարել է կրթության և գիտության նախարարության մեկ այլ ծրագիր, որտեղ, ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության, մոտ 70 մլն դրամի չարաշահումներ են եղել: 

Վաղը տեղի է ունենալու մրցույթի հաջորդ փուլը` հարցազրույցը, որից հետո 3 օրվա ընթացքում կնշանակվի «Բնապահպանական ծրագերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենը, ամենայն հավանականությամբ` Վիկտոր Մարտիրոսյանը: 

Այս «մրցույթն» էլ ցույց է տալիս, որ Հայաստանում պաշտոնյա դառնում են նրանք, ովքեր չարարաշահումներ են կատարում և կատարելագործվում դրա մեջ, կարողանում են քրեական գործերը փակել և ավելի շատ պետական միջոցներ փոշիացնել: Սա հայկական կառավարման համակարգի բանաձևն է: 

Մեկնաբանություններ (17)

SSSS
Knereq bayc erku koxmn el chaskacav te inch texi unecav! Minch ays mrcuit@ Viktorin hatuk larecin Armeni dem ev hakarak@, shat lav gitakcelov vor Viktory tekuz ev grakanutian masnageta bayc lav SUPPORT uni naxarari ev Artur Bagdasaryani koxmic isk Armen@ lav SUPPORT uni ev bazmativ HK-eri u bnapahpanakan aktivistneri ev tvyal volorti chanachvac masnagetneri het. Ardiunqum nerkaiums Viktori shanser@ 0-ya de isk Armeni gorcer@ asum en korel er, incha stacvum hajord mrcuitin Armen@ payqarelua ayn (mijak masnaget) teknacui het ov ays amen@ sarqec vory naxarari ktruk hakarak teamica. Knereq bayc anun@ chem kara asem vortev es el urish chem, prosto chdimaca ev greci aysqan@. Viktor ev Armen situacian chisht gnahateq.
Aram
Այս հոդվածում Աննա անունով անձը դա Վիկտորն է, գրելու ոճը միանշանակ Վիկտրիկինն աաաա ում աևդեն իսկ հանել են տռաս :)))))
Valodya
Anna inchpes vor ev sheft tvec qnnutiun........:)))))) tenas inchi chnshanakecin:)
Karen
Es el em gorcers talu:)) khandipenq
Kar
Anna, du en axchikn es che vor ham qax carayoxa ham el CIGuma ashxatum:)) te da en mius axchikna? Mec ashxarha, lav parapi
Աննա
Բարի մարդիք, կարող եք ինձ համար չանհանգստանալ, ես ցանկացած տնօրենի մոտ էլ կարող եմ իմ քննությունը հանձնել, գեղեցիկ աչքերիս համար չի, որ վարձատրվում եմ:)
Vika
Anna tenc xosum eiq ba cheiq mtacum heto duq dzer texi hamar eq qnnutiun der talu?? Xosqs miayn qez chi verabervum, lsel em vor bolort JP-eq ev der duq el ayl tnoreni mot qnnutiun petqa handzneq:))))))))) Lav parapeq, mard es eli:)
Karen
Karcem ays andznavorutiunn er Sevani gorcov datakan processneri mej:)))) Anna ete sa lavn e apa vaty vorna?? Et sevani maqrox meqenan giteq irakanum giny inch arji?? TALANCHI
Աննա
Հարգելի Ռուզաննա, ես արդեն գրել եմ, որ ես աշխատել եմ Վիկտոր Մարտիրոսյանի հետ, և շատ լավ գիտեմ, ինչպիսի ղեկավար է նա, ու ինչքանով է տեղյակ ոլորտին, և պետք չի ամենագետ խաղալ, GEF-ի մասին բոլորն էլ գաղափար ունեն, մանավանդ եթե 5 տարի աշխատում ես բնապահպանության ոլորտում, մասնագիտական կրթությունդ էլ համապատասխանում է: Ամեն մեկն էլ կարող է իր կարծիքը ունենալ, ես դեմ չեմ, պարզապես եթե ուզում ես օբյեկտիվ կարծիք կազմել ղեկավարի մասին, հարցրեք նրա հետ ամեն օր աշխատող մարդկանցից: Եվ ի վերջո արդեն հոգնել եմ այս հիմար զրույցներից, եթե Ձեզ դուր է գալիս հավատալ, որ Դուք ապրում եք մի երկրում, որտեղ չկա արդարության ոչ մի կաթիլ, բոլոր պաշտոն զբաղեցնողները անարժան են, իսկ Ձեր նման արժանավորները չգնահատված են, ապա այդպես էլ մտածեք, կամ եկեք դիմեք մրցույթին և անցեք, ինձ համար տարբերություն չկա, ով կլինի այդ պաշտոնին: Ես պարզապես ուզում եմ աշխատել այնպիսի մարդու հետ, ով ուզում է աշխատել, և աշխատում է լավ գործի համար:
Gev
Ayl harcazruicum Viktory asuma vor na managera, moranalov vor na yndameny hayreni dasatu e is manager darnum en hamapatasxan manageri krdutiun stanaluc heto
Gevorg
Ruzanna jan, daje mer giuxnaxum giten et GEF-i masin vor der 2009 tvakani verjic petq tain, TV-ov el ein asel. Bayc de erevi chen karum beren, hima el asum en ekox tari:DDD Mi sharq erkrner ayd gumarnery arden henc 2009 tvakani verjic sksel en stanl:))) De Annain el inch talis en dnuma sayt:)) Ha idep giuxnaxy GEF-i handznajoxovi mej e ayl naxararutiunneri het, et UM het eq hamadzaynacrel GEF-i crgrery greluc??? Anuny greq xndrem:) Bayc Ruzannai harceric heto.
Vika
Anpatjeliutiuna tirum, hin niuty kardaci karcum em sa vercnum ev talisa, dra hamar el inch ases anuma. Meky duxa tvel che?
Vika
Im andznakan karciqov ete voroshvac e vor petqa mrcuit lini urem petqa lini! Lav ev vat menq chenq gnahatum kam voroshum kam veraqnnum, menq miayn karox enq mer iravunqnery pashpanenq. Es bolorin asum em es andzamb hajord mrcuitin masnakcelu em, karoxa chtoxnen??? Et inchpes exav nman pashtoni hamar miayn ayd erkusnein ha??Ete chtoxnen evrodataran kdimem? Vata?? Pashtony ho horakan tnic chen berum? Iverjo voncvor vor asel er Manvel Badalyany «Ես ցանկություն չունեմ պաշտպանելու վախվորած, վախկոտ, անսկզբունք մարդկանց» zgacvuma xelaci marda.
Vik
Bayc chi bacarvum nayev vor karogh e krknapatkel dranq.
Martin
LSEL EM VIKTOR MARTIROSYANI MASIN SHAT LAV XEKAVARA! IM HAMOZMAMB XEKAVAR PETQ E LINEN EN MARDIQ OVQER UNEN XEKAVARMAN ERKAR ASHXATANQAYIN PORDZ U KAROXUTIUNNER MARDKANC (ASHATOXNERIN) HAMAXMBELU GORCI SHURG, MER TIPAYIN ERKRNERUM BOLOR OXAKNERUM PORDZY ARAGNAYIN E, WOROVHETEV SHAT METC E HAVANAKANUTYUNY WOR KAROX NOR WOC PORDZ UNECOXY TAPALEL IN DRAKAN DZERQBERUMNERY :
Աննա
Նշեմ նախ, որ նա իմ պաշտպանյալը չէ, այլ մարդ որի հետ ես աշխատել եմ և կարող եմ հավաստել, որ չլինելով մասնագիտությամբ Էկոլոգ, այլ լեզվաբան, նա շատ լավ տիրապետում է բնապահպանության ոլորտի իրավական դաշտին, առկա հիմնախնդիրներին և, առհասարակ, հիանալի ղեկավար է և ունի համապատասխան փորձառություն ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Marina
Դուրս է գալիս պետք չէ սովորել, զարգանալ ու պատշաճ ներդռւմ ունենալ երկրի զարգացման գործում, գումարներ վատնել դրանց վրա, ընդամենը պետք է հայտվել կարող մեկի հովանու ներքո ու հափշտակել հնարավոր ամեն ինչ, ու հարկ եղած դեպքում դիմել այդ հովանավորին դրանք կոծկելու համար: Այս հոդվածը դրա վառ ապացույցներից մեկն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter