HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջեյմս Ուորլիքին ժամանակավորապես կփոխարինի Ռիչարդ Հոգլանդը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ 2017թ. հունվարից դեսպան Ռիչարդ Հոգլանդը ժամանակավորապես կստանձնի ԱՄՆ համանախագահի պաշտոնը Եվրոպայի Անվտանգության ու համագործակցության կազմակերպության Մինսկի խմբում: Նա կփոխարինի դեսպան Ջեյմս Ուորլիքին, ով դեկտեմբերի 31-ից այլևս չի զբաղեցնի այդ պաշտոնը:

Դեսպան Հոգլանդն ունի ավելի քան 30 տարվա դիվանագիտական գործունեության փորձ: Նա եղել է ԱՄՆ դեսպանը Տաջիկստանում 2003-2006թթ., ԱՄՆ դեսպանը Ղազախստանում 2008-2011թթ. և ԱՄՆ փոխդեսպանը Պակիստանում 2011-13թթ.: Վերջին շրջանում դեսպան Հոգլանդը ղեկավարում էր Սիրիայում բռնությունների դադարեցման ռուս-ամերիկյան համաձայնության հետ կապված ռազմական համակարգման աշխատանքները և զբաղեցնում էր Հարավային ու Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը: Մինչ վերոհիշյալ նշանակումները դեսպան Հոգլանդը ղեկավարել է Եվրոպայի ու Եվրասիայի վարչության Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով գրասենյակը և եղել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո խոսնակը:

Դեսպան Հոգլանդի մեծ ու երկարամյա դիվանագիտական փորձը էական նշանակություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տևական ու խաղաղ կարգավորման շուրջ կողմերի հետ Միացյալ Նահանգների աշխատանքներում: Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել կողմերին հետամուտ լինել հրադադարի պահպանման իրենց հանձնառությանը, իրականացնել Վիենայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները և հորդորում վերադառնալ կարգավորման շուրջ բանակցություններին, որից կշահեն բոլոր կողմերը:

Դեսպան Ուորլիքին այս պաշտոնում հիմնական փոխարինողի մասին կհայտարարվի ավելի ուշ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter