HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրատարակվել է Վ. Տերյանի ավագ եղբոր` Ջավախեցու երկերի ժողովածուն

«Ջավախեցին ոգի էր, լույս, ճշմարտության փարոս, ըմբոստություն, գաղափար, պայքար…»

Օրերս հրապարակեցինք հայ անվանի գյուղագիր, ուսուցիչ, հասարակական գործիչ, հրապարակախոս ու բանաստեղծ Ջավախեցու (Ղազարոս Տեր-Գրիգորյան) երկերի ժողովածուն: Ստվարածավալ (868 էջ) այս ժողովածուում տեղ են գտել Ջավախեցու կողմից տարբեր տարիներին գրված և զանազան տեղերում տպագրված գործերը՝ պատմվածքներ, իրապատումներ, հուշագրություններ, հրապարակախոսական ակնարկներ, հեռագրեր, թարգմանություններ և այլն: Հեղինակի գործերի առաջին ամբողջական ժողովածուն է: Գրքի շնորհիվ լայն հանրությունն առաջին անգամ ծանոթանում է տերյանական գերդաստանի ևս մեկ ներկայացուցչի (հիշեցնենք` Ջավախեցին մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ավագ եղբայրն է), հայրենի Ջավախքին ու ողջ հայությանն անմնացորդ նվիրված այդ մեծ մտավորականի հետ: Գիրքը նախատեսված է պատմաբանների, բանասերների, ջավախքյան միջավայրով և տերյանագիտությամբ հետաքրքրվողների, ընթերցասեր լայն շրջանների համար:

Գրքի հրատարակման պատմությանը ծանոթացեք սեղմելով այստեղ

Հատորը կարելի է ընթերցել օնլայն կամ ներբեռնել Ջավախքի գրադարակից:

Վահե Սարգսյան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter