HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սասնա ծռեր» խմբին սննդամթերք հասցրած Արթուր Սարգսյանին ազատել են կալանքից

«Սասնա ծռեր» խմբին սննդամթերք հասցրած Արթուր Սարգսյանին ազատել են կալանքից: Այդ մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը: 

Հիշեցնենք՝ հուլիսի 26-ին «Սասնա Ծռեր» խումբը հայտարարություն տարածեց, որ մի քաղաքացի՝ Արթուր Սարգսյան անունով, իր անձնական մեքենան բեռնել է սննդամթերքով, ճեղքել ոստիկանական պատնեշն ու կյանքը վտանգելով հաց է հասցրել ՊՊԾ գնդում գտնվողներին: Հուլիսի 31-ից անազատության մեջ է՝  «Սասնա Ծռերի» մյուս անդամների հետ: Արթուր Սարգսյանը մեղադրվում է պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Դատարանները մերժել են կալանքը վերացնելու կամ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունները: Մերժման որոշմներից մեկում կարդում ենք. «Մեղադրյալ Արթուր Սարգսյանի նախկինում դատված չլինելը, մշտական բնակության վայր ունենալը, առողջական վիճակը, թվով չորս բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտելու փաստը հաստատող դիպլոմների առկայությունը չեն կարող ինքնին որպես հիմք դիտարկվել գրավը որպես այլընտրանքային խափանման միջոցի թույլատրելի համարելու համար»:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter