Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 55 անգամ
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեկտեմբերի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 55 անգամ, որի ընթացքում, տարբեր հրաձգային զինատեսակներից, դիպուկահար հրացաններից և 60մմ ականանետից (10 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց:
Մամուլի ծառայության հողորդմամբ՝ ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումնները առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վերահսկել իրավիճակը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել