HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ական պատգամավորի տան մոտ կրակոցներ են հնչել

Այսօր առավոտյան կրակոցներ են հնչել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան մոտ: Իսկ ժամը 16-ի սահմաններում ոստիկանների կուտակում է նկատվել պատգամավորին պատկանող Նալբանդյան գյուղի մոտակայքում գտնվող գազալցակայանի տարածքում: Ռուստամ Գասպարյանը Հայաստանում չէ եւ կվերադառնա առաջիկա օրերին:

Ջանֆիդայի համայնքապետ Էդիկ Մանուկյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե լսել է, որ կրակոցներ հնչել են պատգամավորի տան մոտ, սակայն թե ովքեր են եղել եւ ինչն է եղել պատճառը` չգիտի:

«Այսօր ոստիկանները գյուղում էին, ինձ հետ էլ են խոսել: Ասացին, որ հերթով մտել են բոլորի տները եւ հարց ու փորձ են արել: Հիմա տեղյակ չեմ, թե ինչն է եղել պատճառը, բայց ասացին, որ վաղը կիմանանք»,-ասում է Էդիկ Մանուկյանը:

Ըստ նրա` այժմ գյուղում վիճակը հանգիստ է, եւ որեւէ լարվածություն չի նկատվում:

Այսօր գրել էինք, որ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը խնդիրների մեջ է հայտնվել եղբոր որդու պատճառով եւ հիմա վաճառում է իր ունեցվածքը` տունը, ավտոմեքենաներն ու բենզալցակայանը:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ով կմտածեր, որ Հայաստանում Արաբական Գարունը կսկսվեր ՀԵՆՑ պառլամենտում/պառլամենտից: (Զինված?) քաղաքական պայքարի ԲԱԺՆԵՏՈՄՍԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ Հայկական Ձմեռ:Կլանի շենքի փլուզում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter