HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ն նիստ է անում

Այս պահին Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի եւ խորհրդի նիստեր է գումարում: Նիստերը գլխավորում է հանրապետության եւ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հետքը» զրուցեց խորհրդի անդամ մի քանի պատգամավորների հետ: Նրանք միաբերան նշում էին, թե չգիտեն օրակարգն ինչի մասին է: Կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նույնպես հստակ պատասխան չտվեց: Ըստ մեր աղբյուրի` այս անգամ Հանրապետականները հավաքվել են, որպեսզի որոշեն, թե ով է ղեկավարելու Ազգային ժողովը:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնը վստահելու է Սամվել Նիկոյանին, իսկ փոխնախագահ կընտրվի կամ Էդուարդ Շարմազանովը, կամ էլ Հերմինե Նաղդալյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter