Վայքի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է: Ըստ պաշտոնական հաղորդագրության այս ճանապրհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 60-70 մ: Նախարարությունը տեղեկացնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել