Թիվ 67 դպրոցի տնօրենը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի «Ոսկե մեդալով»
Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցը հիմնադրման 60-ամյակն է տոնում: Հոբելյանի կապակցությամբ, նաև կրթության ոլորտում ներդրած ավանդի, անբասիր ու բեղմնավոր գործունեության համար Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով դպրոցի տնօրեն Աիդա Ղազարյանինª նրան է փոխանցել «Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալը»:
Աիդա Ղազարյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետինª բարձր գնահատանքի և մանկավարժների հանդեպ ցուցաբերած մեծ ուշադրության համար:
Սովորողների կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար Երևանի քաղաքապետի պատվոգրերի են արժանացել դպրոցի պատմության ուսուցչուհի Հասմիկ Սիմոնյանը, ռուսաց լեզվի ուսուցչուհի Քնարիկ Բելաբեկյանը, դասվարներ Սուսաննա Ապոյանը և Գոհար Բաղդասարյանը:
Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հանդիսավոր երեկոյին ներկա են եղել նաև դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներ ու պատվավոր հյուրեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել