Բուխարու փակ օդանցքի պատճառով շմոլ գազը լցվել է տուն. 5 անձ տեղափոխվել է հիվանդանոց
Հունվարի 3-ին` ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակի Լինչի փողոցի տներից մեկից «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 5 անձ: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 17.30-ի սահմաններում, 1961 թ. ծնված Արմեն Մ.-ն իր տան բուխարիում փայտի այրման ընթացքում փակել է բուխարու օդանցքը, ինչից առաջացած շմոլ գազը լցվել է տուն, և 1977 թ. ծնված Միլենա Ս.-ն, 1968 թ. ծնված Լիանա Ս.-ն, 1963 թ. ծնված Նելլի Մ.-ն, 1939 թ. ծնված Ամալյա Մ.-ն և 1976 թ. ծնված Բելա Բ.-ն թունավորվել ու տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել