HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ նախագահի ու փոխնախագահի հարցը լուծվեց

Քիչ առաջ ՀՀԿ խորհրդի նիստում որոշվել է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու է ներկայումս ԱԺ նախագահի պաշտոնակատար Սամվել Նիկոյանը, իսկ նրա տեղը` փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի, ՀՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

Նիստը ղեկավարել է ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետականները նաեւ որոշել են, որ  ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում Էդուարդ Շարմազանովին կփոխարինի Գագիկ Մելիքյանը: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Էդուարդ Շարմազանովը:

Սամվել Նիկոյանն ու Էդուարդ Շարմազանովը դեռ թեկնածուներ են եւ պետք է փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվեն պատգամավորների կողմից: Իսկ որ կընտրվեն` կասկած չկա:

Մեկնաբանություններ (3)

Նուբար Ասլանյան
Բոլշեւիկ է Շիր կանալը,ասաց Հակոբ Հակոբյանը(պրոլետար գրող): Հեյ ձեզ մատաղ բանվոր տղերք,Մեկ էլ մեկ էլ մի զարկ տվեք:Մի զարկ տվեք Ցարի գահին,Որ խորտակվի նա հիմնովին՝ Նույնպես Հակոբ Հակոբյան(լավ հիշողություն ունեմ,չէ՞): Ժողովուրդ ջան .դրանք՝ բոլշեւիկ,մենշեւիկ,սրեդնեւիկ՝ բոլորն էլ նույն«կերակուրն» են տարբեր պնակների մեջ,նույն գայլերն են ոչխարի դիմակի տակ:Էլ ինչ ասեմ՝ դրանց մեջ լավը չկա,բոլորի այրունը պղտոր է:Գնացեք ծննդատուն,գտեք մի նորածին, ուղարկեք նրան Հայաստանից հեռու,կրթություն տվեք,թող շփվի քաղաքակիրթ աշխարհի հետ(եթե մնացել է)ու հենց կդառնա 30 տարեկան,բերեք Հայաստան,օծեք Նախագահ:Իսկ մինչ այդ,ոչ մի բանի վրա հույս չունենաք:Եթե երեկվա, կամ այսօրվա Նախագահները «պլոճիկ»ունենային,Լեւոնին պիտի քաշ տային Ատյան,բայց քանի որ իրենք էլ սուրբ չեն,ուրեմն չորրորդն էլ իրենց պիտի տանի կառափնարան:Եւ այսպես՝ մեկը մեկին պաս տալով,քեֆ են անում ման գալով:Ասածներիս մեջ համոզվելու համար կարդացեք այս բանաստեղծությունը:Ներողություն ժամանակածախսի համար: «ՊԱՐՈՆՆԵՐԻՆ» Շատ եմ ուզում այլեւս բան չգրել, Բայց չեմ կարող ոտքից գլուխ չմրել Ձեզ,պարոններ,որ կոչվում եք դեմոկրատ, Ձեզ,պարոններ,որոնց պիտ կախի հատ-հատ՝ Ժ Ո Ղ Ո Վ ՈՒ Ր Դ Ը, Որը տնքում է ցավից, Որը ելավ մեծ պայքարի՝ այն օրից, Երբ հավատաց խոսքերին ձեր ամպագոռ, Թողեց տուն տեղ եւ աշխատանք եւ օրոր, Կանգնեց ոտքի իր Մեծ ուժով անսասան, Հույսեր ուներ,Իղձեր կային Սրբազան… Եւ ի՞նչ եղավ,ինչ՞ի հասանք,ժողովուրդ, Աթոռները գրավված են,ԳՈՐԾԸ՝ բուրդ, Հին կարգերը նոր մարդկանցով,Նոր թալան՝ Նրանց հոգում նստած է Նույն Սատանան, Շահը,շահը,որ տիրել է աշխարհին Չշրջանցեց նաեւ մեր «պարոններին»: Էլ ինչ «երդում»,ինչ «խոստումներ»,էլ ինչ«գործ», Մեկը հարցնի,-ՍԱ ՓՈՐՁԱՆ՞Ք ԷՐ,ԹԵ՞ ՆՈՐ ՓՈՐՁ: 14.01.1992,Երեւան: Ն.Ա.:
Հովնան
Թեև Նիկոյանը հովիկ չի, թալանչի ու մարդասպան չի, բայց դա չի նշանակում, թե նրանից օգուտ կա: Վարազ Սյունի (Ամստերդամ), որ հհկ-ն բոլշևիկ է, դա ոչ միայն ձեր անձնական կարծիքն, այլև օբյեկտիվ իրականություն, ինչպես և բոլշևիկ է հհշ-ն: Ուրեմն` հեռու մնացեք սերժականներից և լևոնականներից
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իմ անձնական կարծիքն այն է,որ հատկապես ՀՀԿ-ն դիմակավոր նեո-բոլշևիկյան քաղցկեղային չարօրակ ուռուցք է,որը հատկապես մարտի 1-ից հետո,ՔԵՄՈ-ԹԵՐԱՊԻԱՅԻ չենթարկվելով,տարածվեց ողջ Հայաստանում ու ԿԵՐԱՎ այն: Հիմա այդ չարօրակ ուռուցքը սկսել է խժռել հենց ինքն իրեն,քանի որ ուրիշ խժռելու բան այլևս չունի:ՎԵՐՋԻ սկիզբը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter