«Հայացք». Made in USA
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ժառանգություն» կուսակցությունն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ամենայն հավանականությամբ կմասնակցեն միասնական ցուցակով: Համենայնդեպս, երկու կուսակցություններն ինտենսիվ բանակցությունների մեջ են:
Որպես խարիզմատիկ լիդեր` ցուցակը կգլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը: Շատ դժվար է վերջնական որոշում կայացնել երկրորդ տեղի հարցում: Բանն այն է, որ «Ազատ դեմոկրատների» լիդերը չնայած Քոքոբելյանն է, բայց կուսակցությանը «փող բերողը» Ալիկ Արզումանյանն է: Հնարավոր է, որ վերջինս էլ ցուցակում հանգրվանի Րաֆֆիի հարևանությամբ: Սակայն, դեռևս վերջնական որոշում չի կայացվել: Բանակցությունները շարունակվում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել