HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Երևանում 10 000 բնակչից ամեն 78-րդը հանցագործություն է կատարել

Համաձայն ՀՀ ոստիկանության ներկայացրած տեղեկատվության՝ 2016 հունվար-նոյեմբերին  հանրապետությունում գրանցվել է 16 983 հանցագործություն։ Այս ցուցանիշը, համեմատած 2015-ի նույն ժամանակահատվածի հետ, 1516 հանցաքանակով ավելի է։

Ընդհանուր հանցագործությունների թվաքանակում ավելացել է և ոչ մեծ ծանրության, և միջին ծանրության, և առանձնապես ծանր, և թե ծանր բնույթի հացանգործությունները, մինչդեռ միայն երեքով նվազել է հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ իրականացված հանցագործությունների քանակը՝ 63-ից դառնալով 60։

Եթե դիտարկենք ընդհանուր հանցագործությունների տվյալներն առանձին հանցատեսակներով, ապա կնկատենք, որ 2016-ի հունվար-նոյեմբերին,  համեմատած 2015-ի նույն ժամանակահատվածի հետ, նվազել են անձի, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։ Սրան հակառակ, ավելացել են հասարակական անվտանգության/կարգի և բնակչության առողջության, սեփականության, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։

Պաշտոնական վիճակագրության տվյալները փաստում են, որ հանրապետությունում 2016-ի առաջին 11 ամիսների ընթացքում ամենից շատ տեղի են ունեցել սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, այնուհետ գերակշռել է անձի դեմ ուղղված հանցատեսակը։

Իսկ առավել մեծ քանակով գրանցված հինգ հանցատեսակներն առանձնացված տվյալներով ամփոփել ենք գծապատկերի միջոցով։

Գրանցված հանցագործությունների քանակից գրեթե կեսը «բաժին է ընկել» մայրաքաղաք Երևանին, այնուհետ հանցաքանակի գերակշռումով աչքի է ընկնում Կոտայքը, հաջորդիվ` Լոռին։

Սակայն այստեղ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մարզերում և մայրաքաղաք Երևանում բնակչության բաշխումն ու կենտրոնացվածությունը տարբեր է։ Այս պարագայում, եթե մարզերում գրանցված հանցաքանակը հաշվարկենք բնակչության 10 000 թվաքանակի հարաբերակցությամբ, ապա պատկերը մի փոքր այլ կլինի։ Գծապատկերում ներկայացրել են մարզի բնակչություն-մարզային հանցագործության քանակ-10 000 բնակչություն հարաբերակցության հաշվարկի արդյունքը։  Այսինքն՝ թե յուրաքանչյուր մարզում 10 000 բնակչի հաշվով ամեն որերորդն է հանցագործություն կատարել՝ 2016-ի հունվար-նոյեմբերին։ Գծապատկերի տվյալներից կարելի է արձանագրել,  որ Երևանում 10000 բնակչից ամեն 78-րդը, իսկ Կոտայքում՝ ամեն 57-րդը հանցագործություն է կատարել, իսկ բնակչությամբ և հանցագործությունների ամենաքիչ թվաքանակ արձանագրած Վայոց ձորում՝ ամեն 31-րդը։

10 000 բնակչի հաշվով կատարված հաշվարկի արդյունքում ոչ շատ ակնառու, սակայն որոշակիորեն  փոխվել է գրանցված հանցաքանակների մարզային պատկերը: Օրինակ՝ եթե գրանցված հանցաքանակների ընդհանուր հաշվարկով Տավուշը զբաղեցնում էր 10-րդ տեղը, ապա բնակչության 10 000 թվաքանակի հաշվարկով այն 4-րդում է, կամ եթե հանցաքանակի հաշվով Գեղարքունիքը 7-րդ տեղում էր,  ապա բնակչության թվաքանակի հարաբերակցությամբ այն բարձրացել է 10-րդ հորիզոնական։

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter