Կան դժվարանցանելի և անանցանելի ավտոճանապարհներ
Ժամը 08.30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են:
Փակ է Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը:
Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
լուսանկարը՝ mtc.am
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել