
Ծառայությունների ոլորտը Հայաստանում՝ 2016թ-ին
Համաձայն ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ 2016-ի հունվար-նոյեմբերին ծառայությունների ոլորտի ֆինանսական ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 143 միլիարդ դրամ։
2016-ի այս ցուցանիշը, համեմատած 2015-ի առաջին 11 ամիսների հետ, աճել է 8%-ով։
Ծառայությունների ոլորտի գումարի գրեթե 20%-ը կազմվել է ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, 19%-ը՝ մշակույթի, զվարճությունների և հանգստի ծառայությունները, 17%-ը՝ տեղեկատվության և կապի ոլորտը։
Ծառայություների ոլորտի հինգ խոշոր տեսակները՝ 11 ամիսներին դրանց արձանագրած ֆինանսական ցուցանիշներով, ներկայացրել ենք գծապատկերում
Անդրադառնալով ծառայությունների տեսակներին՝ նշենք, որ 2015-ի հունվար-նոյեմբերի համեմատությամբ 2016-ի 11 ամիսներին 24%-ով աճել է զվարճությունների և հանգստի ոլորտի ֆինանսական ցուցանիշը, 21%-ով՝ տրանսպորտինը։ Ընդհանուր առմամբ, բացի մասնագիտական, գիտական, տեխնիկական գործունեություն և կացության, հանրային սննդի կազմակերպման ոլորտից, ծառայությունների մնացած ոլորտներում 2016-ի հունվար-նոյեմբերին ծավալային աճ է գրանցվել։
ԱՎԾ-ի առանձնացրած ամսական տվյալներից նաև կարելի է նկատել, որ ծառայությունների ոլորտը բոլոր ամիսներին մինչև 10% աճ է գրանցել: Այդ աճը ամենաշատը եղել է օգոստոս ամսին և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 10%-ով։
2016-ի հունվար-նոյեմբերի ծառայությունների ոլորտի բոլոր տեսակների տոկոսային ցուցանիշին կարող եք ծանոթանալ ազգային վիճակագրական ծառայության այս գծապատկերի միջոցով:
լուսանկարը՝ tene.nl
Մեկնաբանել