Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է մոտ 650 կրակոց:
Ծառայության հաղորդմամբ՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զերծ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահութհուն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել