HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված 2017թ. զորակոչի առաջին խմբաքանակի ընդունմանը

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունվարի 9-ին բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված 2017թ. զորակոչի առաջին խմբաքանակի ընդունմանը, որին ներկա էին ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, ՊԲՀ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, արցախյան գոյամարտի վետերաններ, հասարակական կազմակերպությունների և հոգևոր դասի ներկայացուցիչներ: Ողջունելով զորակոչիկներին՝ վերջիններս մաղթել են բարի ծառայություն և վստահություն հայտնել, որ նոր զորակոչի արդյունքում պաշտպանության բանակը կհամալրվի նախորդների ձեռքբերումները գերազանցելու պատրաստ հայրենյաց պաշտպաններով:

Հանդիսավոր միտինգի ավարտին անցկացված վիճակահանության արդյունքներով՝ նորակոչիկներն ընտրել են իրենց հետագա ծառայության վայրը:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter