HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեղծվել է ՄԻՊ առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ

Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի հունվարի 9-ի որոշմամբ ստեղծվել է Պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանի աշխատակազմը: Այն կազմված է զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ անկախ մասնագետներից (սոցիոլոգ, հոգեբան եւ իրավաբան): Խորհրդի կազմում ընդգրկվել է նաեւ զինծառայողի ընտանիքի անդամ:

Խորհրդի նպատակն է աջակցել Պաշտպանին վեր հանելու զինապարտների, այդ թվում՝ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները եւ ներկայացնելու դրանց լուծմանն ուղղված առաջարկներ: Խորհրդի կողմից կիրականացվեն նաեւ զինապարտության եւ զինվորական ծառայության հետ կապված օրենսդրության վերլուծություններ, ինչպես նաեւ Պաշտպանին կտրամադրվեն փորձագիտական գնահատականներ առանձին հարցերի վերաբերյալ:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter