ԿԳ նախարարը հորդորել է անհրաժեշտության դեպքում դասերը սկսել ժամը 10.00-ից
Հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում այսօրվանից վերսկսել է ուսումնական գործընթացը: Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները` կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական է ուղարկել բոլոր մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով այն ուսհաստատություններում, հատկապես գյուղական համայնքների, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, ըստ անհրաժեշտության դասերը սկսել առավոտյան ժամը 10.00-ից` 30 րոպե տևողությամբ դասաժամերով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել