Այսօր Skype-ի միջոցով հնարավոր կլինի հարցեր ուղղել ոստիկանությանը
Այսօր` Երևանի ժամանակով ժամը 11-13-ը, արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես` ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Ոստիկանության սկայպի հասցեն է Armenian Police, իսկ հարցեր կարելի է ուղարկել նաև [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել