Բեռնախցիկից ընկել է հաստոցը` դառնալով մահացու վթարի պատճառ
Այսօր`ժամը 00:10-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Սյունիքի մարզում` Երևան-Սիսիան ավտոճանապարհի 38-րդ կմ-ում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Իրանի Իսլամական Հանրապետության «Ուայտ» մակնիշի IR 11573 պետհամարանիշի բեռնատարի բեռնախցիկից հաստոց, ընկնելով ավտոճանապարհի երթևեկելի մաս, բախվել է «Հունդայի» մակնիշի 409 ԼՕ 68 պետհամարանիշի բեռնատարին, ինչի հետևանքով բեռնատարի վարորդ, 1956 թվականին ծնված Գևորգ Բադալյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, 1992 թվականին ծնված Տիգրան Պապիկյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով` տեղափոխվել Սիսիան քաղաքի զինվորական հոսպիտալ:
«Տուժածի առողջականը վիճակը գնահատվել է բավարար: Հրշեջ-փրկարարները բեռնատարի խցիկից դուրս են բերել Գ. Բադալյանի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին»,- հաղորդում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել