HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիայում ոստիկանությունը հարձակվել է սահմանադրական փոփոխությունների դեմ բողոքող ցուցարարների վրա

Թուրքիայի մեջլիսում հունվարի 9-ին քննարկվեցին սահմանադրական փոփոխությունները։ Նոր սահմանադրության նախագիծը, որով Թուրքիայի նախագահը նոր արտոնություններ է ստանում, բողոքի ալիք է առաջացրել։ Քննարկումների ընթացքում նոր սահմանադրական նախագծի շուրջ իրենց բողոքն արտահայտելու նպատակով Թուրքիայի մեջլիսի առջև հավաքված ցուցարարները ոստիկանական հարձակման են ենթարկվել։ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության որոշ պատգամավորներ վնասվածքներ են ստացել։

Թուրքիայի «Արդարութիւն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների համաձայնությամբ ստեղծված նոր սահմանադրության նախագծի դեմ բողոքող ցուցարարները հավաքվել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի մուտքի մոտ։ 

Թուրքիայի «ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորներից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, փաստաբաններից և քաղաքացիներից բաղկացած խումբը փորձել է բողոքի ցույց իրականացնել Թուրքիայի մեջլիսի առջև։ Ոստիկանությունը նոր սահմանադրության նախագիծը բողոքարկող խաղաղ ցուցարարների դեմ արցույքաբեր գազ է կիրառել։

«Հիւրրիյեթ» պարբերականի փոխանցմամբ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից պատգամավոր Նեջաթ Յըլմազի պրոթեզը կոտրվել է, մյուս պատգամավորները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Ակօս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter