Կմշակվի էլեկտրամոբիլների անվճար կայանման մասին որոշման նախագիծ
Երևանի քաղաքապետարանի` այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց համարվող էլեկտրամոբիլների սեփականատերերին արտոնություն տրամադրելու հարցին:
Հիշեցնելով, որ Երևանի ավագանու վերջին նիստում հարց էր բարձրացվել տրանսպորտային այդ միջոցների ներկրումը խրախուսելու նպատակով որոշակի արտոնություն սահմանել դրանց սեփականատերերի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է մշակել և Երևանի ավագանու առաջիկա նիստի հաստատմանը ներկայացնել մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում էլեկտրամոբիլների կայանման համար վճար չգանձելու մասին որոշման նախագիծ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել