
Երևանում բնակարանների գները թանկացել են
Ըստ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության՝ 2016թ. նոյեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 15 հազար 18 գործարք։ Այդ գործարքների քանակը, համեմատած նախորդող հոկտեմբեր ամսի, ավել է 231-ով։
Անշարժ գույքի ոլորտում իրականացված գործարքների գրեթե 37 %-ը բաժին է ընկել Երևանին, իսկ հաջորդ ամենամեծ գործարքների տոկոսային՝ 10 % ցուցանիշով աչքի է ընկնում Կոտայքի մարզը։
Անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներում առավել մեծ թիվ են կազմել այլ պետական գրանցումները, որոնց հաջորդել են օտարման գործարքները, դրանց էլ, իրենց հեթթին, առաջնային գրանցումները։
Ինչպես երեւում է գծապատկերում, ամենաքիչ քանակով գործարք իրականացվել է վարձակալության նկատմամբ։
Ազգային վիճակագրական ծառայության տվալներով՝ 2016-ի նոյեմբերին, համեմատած 2015-ի նույն ամսվա հետ, աճել է Երևանի բոլոր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները։
Եթե 2015-ի նոյեմբերին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակարանի 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները կազմում էր 243 հազար 600 դրամ, ապա 2016-ի նոյեմբերին այն 244 հազար 300 է եղել: Իսկ Արաբկիրում բնակարանի 1 քմ մակերեսի գինը 650 դրամով ավելացել է։
Բացի այդ, Երևանի բոլոր վարչական շրջաններում, բացառությամբ Նուբարաշենի, ավելացել է նաև բնակելի տների 1 քմ արժեքը։
Մեկնաբանել