HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետը «Վեոլիա ջուր»-ի տնօերենի հետ խոսել է նաեւ «Երեւան Ջուր»-ի թերացումներից

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության ԱՊՀ երկրների, Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ռեմի Պոլին եւ «Երեւան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանին:

Շնորհավորելով մայրաքաղաքում ընկերության հնգամյա գործունեության կապակցությամբ՝ քաղաքապետը նշել է, որ այս ընթացքում եղել են թե ձեռքբերումներ եւ թե բացթողումներ: Այդուամենայինիվ, Տարոն Մարգարյանը նաեւ նկատել է, որ «Երեւան Ջուր» ընկերության գլխավոր տնօրենի վերջին փոփոխությունից հետո մատուցվող ծառայությունների առումով դրական տեղաշարժ է արձանագրվել:

Խոսելով «Վեոլիա» եւ «Երեւան Ջուր» ընկերությունների պայմանագրային պարտավորությունների կատարման մասին՝ Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ միասնական աշխատանքի արդյունքում կբարելավվի ջրամատակարարման եւ ջրահեռացման  ծառայությունների որակը, օպերատիվ լուծում կստանան առկա խնդիրները, որոնցից գլխավորը մայրաքաղաքում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելն է:

«Հույս ունենք, որ մայրաքաղաքում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու ձեր խոստումը կապահովեք հնարավորին կարճ ժամկետում: Սա թե մեր, եւ թե մեր համաքաղաքացիների հիմնական ակնկալիքն է ձեզանից: Եվ դա պետք է լինի առարկայական, այլ ոչ թե փաստաթղթային տեսքով: Համոզված եմ՝ Դուք էլ կհամաձայնեք, որ  Ձեր աշխատանքի իրական գնահատականը տվողը պետք է լինեն երեւանցիները, ովքեր իրականում պետք է զգան դրական փոփոխությունները: Կարծում եմ՝ նախ եւ առաջ պետք է հասնել նրան, որ ջրամատակարարման 15-16 ժամյա ձմեռային գրաֆիկը պահպանվի նաեւ ամռանը, ինչն էլ կհանդիսանա ձեր հանդեպ վստահության վերականգնման լավագույն գրավականը» - նշել է Տարոն Մարգարյանն ու ընդգծել, որ քաղաքային իշխանությունները պատրաստ են այս հարցում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ընկերությանը:

«Վեոլիա ջուր» ընկերության ԱՊՀ երկրների, Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ռեմի Պոլն իր հերթին նախ շնորհավորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին` մայրաքաղաքի ղեկավար ընտրվելու կապակցությամբ, ապա, անդրադառնալով Երեւանի քաղաքապետի նշած թերացումներին ու դիտարկումներին, պարտավորվել է հաշվի առնել ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` դրանք շտկելու ուղղությամբ:

Երեւանի քաղաքապետը հույս է հայտնել, որ հաջորդ հանդիպմանը մի շարք առանցքային խնդիրներ արդեն լուծված կլինեն եւ քննարկում կծավալվի նոր ծրագրերի շուրջ: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter