Հարուցվել է քրեական գործ՝ Երևանի երկու բնակիչներին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հունվարի 11-ին Երևան քաղաքի երկու բնակչի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ:
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ 2017 թվականի հունվարի 11-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի բնակիչներ 1981թ. ծնված Ա.Սեդրակյանը՝ «ձախ ազդրի հետին մակերեսի կտրած-ծակած վերք, ձախ հետույքային շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, և 1986թ. ծնված Ռ.Դավթյանը՝ «գլխի գագաթային շրջանի և ձախ քունքային շրջանի սալջարդ վերք, քթոսկրի բեկորային բաց կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել նմուշներ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Ò»éݳñÏíáõÙ »Ý ³ÝÑñ³Å»ßï ùÝÝã³Ï³Ý ¨ ¹³ï³í³ñ³Ï³Ý ·áñÍáÕáõÃÛáõÝÝ»ñ՝ ¹»åùÇ µáÉáñ ѳݷ³Ù³ÝùÝ»ñÁ å³ñ½»Éáõ, ³é»ñ¨áõÛà ѳÝó³·áñÍáõÃÛáõÝ Ï³ï³ñ³Í ³ÝÓÇÝ Ñ³Ûïݳµ»ñ»Éáõ áõÕÕáõÃÛ³Ùµ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել