HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պարենային ապրանքները դեկտեմբերին 3.1%-ով թանկացել են. ԱՎԾ

2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.1% գնաճ։ Ինչպես վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, դեկտեմբերին արձանագրված ընդհանուր գնաճը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների  գնաճով:

Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.8%-ով: Ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում՝ գների ընդհանուր մակարդակի 0.8% նվազում: Իսկ չհաշված ծխախոտը և ոգելից խմիչքը՝ պարենային ապրանքները թանկացել են 3.1%-ով։

Իսկ 2015   թվականի դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.1% գնանկում։ Մասնավորապես, պարենային ապրանքները (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) էժանացել են 0.2%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 3.4%-ով, իսկ ծառայությունների սակագները նվազել են 0.7%-ով։

Իսկ, ահա, ամբողջ տարվա կտրվածքով պատկերն հետևյալն է. 2016-ի հունվար-դեկտեմբերին 2015-ի հունվար-դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.4% գնանկում։ Պարենային ապրանքները էժանացել են 3%-ով, ոչ պարենայինները՝ 2.5%-ով, ծառայություններն էլ թանկացել են 1.8%-ով։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter