Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է
Ժամը 09.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է:
Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Եղեգնաձոր-Արենի ավտոճանապարհին, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում, Արմավիրի և Արարատի մարզերում առկա է մառախուղ:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հավելում է, որ 09:30-ի դրությամբ մառախուղ է նաև Բաղրամյանի, Արարատի և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին, տեսանելիությունը՝ 50-70 մ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
լուսանկարը` mtc.am
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել